Կարևոր իրադարձություններ

Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին քաղաքական էլիտայի և ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել. «Ժամանակ»

27 Սեպտեմբեր, 2016 08:34
Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին քաղաքական էլիտայի և ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել. «Ժամանակ»

Սեպտեմբերի 26-ին՝ կիրակի օրը, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին քաղաքական էլիտայի և ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել՝ այդ թվում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին պաշտպանող ՀՀԿ ներկայացուցիչները։ Ներկա է եղել միայն գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Վերջին օրերին լարվածության ֆոնին կտրուկ նվազել է Սամվել Բալասանյանի հեղինակությունը։ Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթելու միակ շանսը մնում է ընտրակաշառքը։ «Ժամանակ»-ի տեղեկություններով, Բալասանյանի թիմն այդ գործընթացը սկսելու է այսօր:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին