Կարևոր իրադարձություններ

Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանը լավ հարաբերություններ ունի նորանշանակ վարչապետի հետ. «Հրապարակ»

27 Սեպտեմբեր, 2016 07:15
Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանը լավ հարաբերություններ ունի նորանշանակ վարչապետի հետ. «Հրապարակ»

Արթիկի քաղաքապետի թեկնածու Մխիթար Վարագյանի եղբայրը՝ ղազախստանցի մեծահարուստ Դավիթ Վարագյանը, այս օրերին Հայաստանում է, այս մասին գրում է  «Հրապարակ» օրաթերթը։ Նա թեև հաճախ է Հայաստան այցելում, սակայն այս անգամվա այցն արթիկցիները դիտում են որպես նախընտրական՝ նպատակը հոկտեմբերի 2-ի ընտրություններում եղբորը սատարելն է։ Բացի այդ, նա մտադիր է Արթիկում բացել տրիկոտաժի ֆաբրիկա՝ հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն։ Վարագյանն օրերս այցելել է քաղաքապետարան և իր պլանները քննարկել Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանի հետ։ Վարագյաններն առհասարակ լավ հարաբերություններ ունեն իշխանության, մասնավորապես՝ նորանշանակ վարչապետի հետ, և վերջինիս նշանակումը մեծացրել է Մ. Վարագյանի քաղաքապետ դառնալու շանսերը։ Մյուս թեկնածուին՝ Մուշեղ Պետոյանին, հիշեցնենք, սատարում է նախկին վարչապետը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին