Կարևոր իրադարձություններ

«Ամենակարող երգիչ հեռուստանախագիծը ճաշակների և գաղափարախոսության կցորդն ու ծառան»

26 Սեպտեմբեր, 2016 13:01
«Ամենակարող երգիչ հեռուստանախագիծը ճաշակների և գաղափարախոսության կցորդն ու ծառան»

Կինոռեժիսոր, Երևան կինոստուդիայի նախկին տնօրեն Տիգրան Խզմալյանը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» հեռուստանախագիծը համարում է նրա  հակամշակության քաղաքականության արդյունք. «Կարծում եմ՝ խնդիրն այս պարագայում զուտ «Ամենակարող երգիչ» նախագիծը չէ, այն ուղղակի պսակեց տարիների կործանարար աշխատանքը, որի ականտեսը հադիսացանք»,- Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Խզմալյանը:

Խզմալյանը նշում է հանրային հեռուստատեսությունների դերի և առաքելության մասին, որը, սակայն, մեր հանրային հեռուսատեսության կողմից չի իրականացվում.  «Մեր երկրում Հանրային հեռուստատեսությունը իրականում հանրային չէ: Մինչդեռ այն պետք է հանդիսանա հանրության, հասարակության համար ոչ միայն օբյեկտիվ լրատվական միջոց,  կրթական, մշակութային գործառույթներ իրականացնող կառույց, այլև արտահայտի մեր հասարակության կարծիքը և շահերը, սակայն այն վաղուց դարձել է մեկ շրջանակի՝ օլիգարխիական ճաշակների և գաղափարախոսության կցորդը և ծառան: Այնպես որ, զարմանալի ոչինչ չկա, դա արդեն իսկ մշակված մշակութային քաղաքականություն է, որի նպատակն  ազգային մշակույթի քայքայումն է, ինչը հանրային հետուստաընկերությունը մեծ հաջողությամբ իրականացնում է:

Հանրայինը ֆինանսավորվում է պետբյուջեից, հանրությունից գանձված հարկերով և պարտավոր է ծառայել վերջինիս, ինչպես ամրագրված է մեր Սահմանադրության մեջ: Իր հակաազգային քաղաքականությունը Հանրայինը դրսևորում է ոչ միայն իր մատուցած լրատվությամբ, այլև հակամշակութային գործունեությամբ»:

 Նշելով, որ նման նախագծերը չեն ներկայացնում հայկական մշակույթը, Խզմալյանը նկատում է. «Մեր երգարվեստը ընդունում է Կոմիտասին որպես ազգային չափանիշ: Այն ինչ տեսնում ենք հիմա, բացարձակապես հակասում է կոմիտասյան ոգուն: Ռաբիսն իհարկե իր տեղն ու դերն ունի, սակայն այն չպետք է ներկայացվի Հանրային հեռուստաալիքով: Ռաբիս արհեստը/ այն չի կարելի արվեստ համարել/ ծնունդ է առնում մահմեդականներով բնակեցված երևանյան արվարձաններում, այնտեղի «մուղամներից» և «մոլլաների կլկլոցներից»: Եթե քարոզվում է անճաշակությունը և մշակութային ստորությունը, ապա դրա քարոզիչները կատարում են հակաազգային, հակապետական հանցավոր աշխատանք, և այն մարդիկ, ովքեր պատասխանատու են ազգային եթերով նման նախագծեր հեռարձակելու համար,՝ պետք է պատասխանատվություն կրեն,- եզրափակում է Shabat.am–ի զրուցակիցը:

 

Լրահոս

Դիտել ավելին