Կարևոր իրադարձություններ

Որոշողը վարչապետն է. Լիսկան այլևս վստահ չի. «Հայկական ժամանակ»

24 Սեպտեմբեր, 2016 09:33
Որոշողը վարչապետն է. Լիսկան այլևս վստահ չի. «Հայկական ժամանակ»

Քաղաքական կուլիսներում լուրեր կան, որ կադրային փոփոխություններ են սպասվում նաեւ մարզպետների շրջանում, առաջին հերթին շրջանառվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը (Լիսկա):

«Հայկական ժամանակ» -ի հարցին՝ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում շրջանառվող լուրերը, Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ որոշողը վարչապետն է:

«Որոշողը վարչապետն ա, վարչապետը ոնց որոշի՝ էդպես էլ կլինի»:

Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքն այլեւս չլինի Սյունիքի մարզպետ, Սուրիկ Խաչատրյանն ասաց. «Հա, խի՞ չի հնարավոր, ամեն ինչ էլ հնարավոր ա»:

Թերթի հիշեցմանը, որ սեպտեմբերի 8-ի ՀՀԿ խորհրդի նիստից առաջ, ինքը հայտարարեց, թե կարեւորն այն է՝ մնալու է իր պաշտոնում, Սուրիկ Խաչատրյանն ասաց.

«Կատակի չեք դիմանում դուք, լավ-լավ, լավ մնացեք»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության ձեւավորման ժամանակ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հրաժարականի դիմում ներկայացրեց այն ժամանակ, երբ Սյունիքի մարզպետ վերանշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ Գեւորգյանն անհամաձայնություն է ունեցել Խաչատրյանի նշանակման հարցում, եւ դա է պատճառը, որ վերջինիս մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել ոչ թե նախարարը, այլ նրա տեղակալը:

Ընդգծենք նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանը համարվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մերձավորներից, եւ նրա վերանշանակման հարցում մեծ ներդրում է ունեցել հենց Աբրահամյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին