Կարևոր իրադարձություններ

Դաշնակների հետողորմյան. հիմա էլ սիրաշահում են վարչապետին. «ՉԻ»

24 Սեպտեմբեր, 2016 09:15
Դաշնակների հետողորմյան. հիմա էլ սիրաշահում են վարչապետին. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Դաշնակներն ամեն գնով փորձում են սիրաշահել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Կառավարության առաջին նիստում, երբ Կ. Կարապետյանը հանդիմանել էր ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շտապել էր սաստել, թե ազատությունը սանձարձակություն չէ եւ չարժի շոուներ անել:

Բայց երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսելով ՀՅԴ-ի ու վարչապետի հարաբերությունների մասին, նշել է, թե իրենք ամբողջովին աջակցում են Կարապետյանին: «Այն ինչ արձանագրված է եւ մեր համաձայնագրի մեջ՝ ՀՀԿ-ի հետ, այդ խնդիրները, նպատակները, եւ այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը այս տարվա փետրվարի 12-ին, որ իսկապես մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներ են, վարչապետը պատրաստակամ է եւ իսկապես ուզում է այդ բոլոր հարցերով արմատական քայլեր կատարել: Եվ այս առումով մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին:

Բազմաթիվ համընկնումներ կան մեր մոտեցումների մեջ, այլ բան է, թե ժամանակն ինչ ցույց կտա: Կոնկրետ այս փուլում մենք բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին