Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս են համբուրվում հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչները

15 Սեպտեմբեր, 2016 00:44
Ինչպե՞ս են համբուրվում հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչները

Խոյ
Հորոսկոպի այս նշանը չի փայլում իր քնքշությամբ, բայց փոխարենը տարբերվում է իր կրքոտությամբ: Համբուրվելիս խոյերն այնքան են տարվում, որ կարող են պատահաբար ցավեցնել: Հիմնականում համբուրվում են, երբ լավ տրամադրություն են ունենում, իսկ դա հազվադեպ է պատահում:

 

Ցուլ
Ասում են, որ ցուլերը ջերմ և փափուկ շրթունքներ ունեն: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները: Նրանք չեն ցավեցնում, ընդհակառակը` շատ նուրբ ու քնքուշ են: Ցուլերը համբուրվում են բացառապես լավ ծանոթ մարդկանց հետ:

Երկվորյակ
Երկվորյակներին կարելի է համբույրների տեսակետից ռեկորդակիր անվանել, թեև նրանց համբույրները մակերեսային են: Նրանց համբույրները բազմազան են, սակայն չեն առանձնանում կրքով: Նրանց մինուսն այն է, որ միշտ բազմազանություն են փնտրում և ժամանակի հետ ավելի ու ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ:

 

Խեցգետին
Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Նրանց համբույրը նուրբ է, սիրով ու հոգատարությամբ լի: Այն կարելի է համեմատել մոր համբույրի հետ: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ: Նրանք սիրում են առավոտյան և գիշերային համբույրներ: Խեցգետինների համբույրը կիրք չի պարունակում:

Առյուծ
Առյուծները ավելի հաճախ համբուրվում են սիրելի մարդկանց հետ` համարելով, որ համբույրն առաջին հերթին զգայական հաճույք է պատճառում: Առյուծները համարվում են էրոտիկ համբույրի վարպետներ: Նրանց համբույրները կրքոտ են, իսկ մեծագույն հաճույք ստանում հրապարակային համբույրներից:

Կույս
Կույսերը շատ ամաչկոտ են, համբուրվում են բացառապես իրենց սիրած էակի հետ: Չեն սիրում հրապարակային համբուրվել: Շատ զզվող են և չեն համբուրվի այն մարդու հետ, ով տհաճ է իրենց:

Կշեռք
Կշեռքները համբույրի վարպետ են: Պատրաստ են համբուրվել ում հետ ասես և որտեղ ասես: Ամենաշատ համբուրվող նշաններից են` զիջելով միայն երկվորյակներին: Կշեռքները համբույրից հաճույք են ստանում, սիրում են ինչպես համբուրել, այնպես էլ համբուրվել:

 

0d0ffdf9549efe776a0444cc6003718e

Կարիճ
Կարիճներն իրենց համբույրի միջոցով արտահայտում են իրենց բոլոր զգացմունքները: Համբուրելիս նրանք ցույց են տալիս ինչպես իրենց սերը, այնպես էլ ատելությունը: Եթե կարիճը համբուրել է ձեզ, ուրեմն իմացեք, որ առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում նրա կյանքում:

Աղեղնավոր
Համբույրի միջոցով աղեղնավորը ցույց է տալիս իր վերաբերմունքը. դա կարող է լինել շնորհակալություն, հիացմունք, զգացվածություն: Շատ լավ տրամադրության դեպքում նա կարող է առաջին պատահածին համբուրել: Սովորաբար նրանց համբույրները կրքոտ են, թեև համբուրվելու տեխնիկան այդքան էլ կատարյալ չէ:

Այծեղջյուր
Համբուրվում են ամենքից քիչ: Նրանք իրենց զգացմունքները համբույրի միջոցով չէ, որ արտահայտում են: Նրանց համբույրները սառն են և անզգացմունք. դրանց մեջ գրեթե բացակայում է կիրքն ու ջերմությունը: Երբեք չեն համբուրվում հրապարակայնորեն, իսկ մոտ մարդկանց հանդեպ սառն են:

Поцелуй-в-лоб

Ջրհոս
Ջրհոսների համբույրները բազմազան են և առանձնակի բնույթ չեն կրում: Իր համբույրներում ջրհոսները չեն առանձնացնում ընկերներին և հարազատ մարդկանց և բոլորին միանման զգացմունքով համբուրում են: Նրանք չեն թողնում, որպեսզի կիրքն իշխի իրենց, թեև շատ զգայուն են և կրքոտ:

Ձկներ
Ինչպես խեցգետինները, սիրում են, երբ իրենց համբուրում են: Համբույրից ինչ-որ անսովոր, անկրկնելի բան են սպասում: Համբույրի ժամանակ տրվում են կրքին, սակայն այն չեն դիտարկում կրքի տեսանկյունից: Համբուրվելու տեխնիկան բավականին զիջում է. նրանք նախընտրում են զգացմունքը:

 

Լրահոս

Դիտել ավելին