Կարևոր իրադարձություններ

Մենք քաղաքականության մեջ ենք. նեղանալը տղամարդու համար չէ. Գագիկ Բեգլարյան

26 Նոյեմբեր, 2016 11:42
Մենք քաղաքականության մեջ ենք. նեղանալը տղամարդու համար չէ. Գագիկ Բեգլարյան

Այսօր՝ ՀՀԿ համագումարի մասնակցելու եկած, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցուցում ասաց, որ չի նեղացել, որ իրեն հեռացրել են պաշտոնից. «Նեղանալը տղամարդու համար չէ»:

«Երբ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, դա չի նշանակում, որ նրանցից ազատվում են: Մարդիկ փոխարինվում են և նրանց աշխատանքներին մենք բոլորս կհետևենք, թող հաջողության հասնեն յուրաքանչյուրը մեր չափ»,-նշեց Բեգլարյանը:

Բեգլարյանը հաստատեց, որ թեև այժմ պաշտոն չունի, բայց գալիք ընտրություններին նույն եռանդով է աշխատելու. «Մենք քաղաքականության մեջ ենք, եթե նույն եռանդով չպիտի աշխատեմ, ուրեմ ինչ է նշանակում մենք աշխատում ենք աշխատանքի տեղավորվելու՞ համար,-նշեց նա՝ հավելելով, որ նոր պաշտոն ստանալու առաջարկ դեռ չի ստացել. Եթե լինեն առաջարկներ, առաջին ձեզ կասեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման աշխատանքներում տեղ գտած չարաշահումներին ՝ Բեգլարյանը նշեց. «Ես մի քանի անգամ հայտարարել եմ և լսեցի, որ նոր նախարարն էլ վերջերս հայտարարեց, որ Հյուսիս-Հարավում չարաշահումներ երբեք չեն եղել: Եթե չարաշահումներ լինեին, ապա 7 մլն դոլար բյուջե հետգանձում չէր լինի»:

 

Լրահոս

Դիտել ավելին